Մեկնարկել են միասնական քննությունները

2013-06-01

Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները. այդ նպատակով Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ: Առաջին քննությունն անցկացվել է «Ռուսաց լեզու» առարկայից: Այդ նպատակով Երևանում տեղակայված քննական կենտրոն  էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ: Նախարարը…

Հունիսի 1-ից ՀՀ-ում մեկնարկում են միասնական քննույթունները

2013-05-31

 Հունիսի 1-ին, ժամը 900-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի պետական համալսարան և կմասնակցի «Ռուսաց լեզու» առարկայի  միասնական քննության մեկնարկին:

Արմեն Աշոտյան. «Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ այդ դպրոցը կերտելու ենք միասին»

2013-05-31

«Dasaran.am» կրթական ծրագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ, ապրիլի 2-ից մայիսի 10-ն իրականացրել է «Նոր սերնդի դպրոց-2013» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի  երիտասարդական հիմնադրամում:…

Պարգևատրում

2013-05-31

 Հունիսի 1-ին, ժամը 1300-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում /Մայր տաճար/  տեղի կունենա ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացված  «Լավագույն տնօրեն», «Լավագույն դաստիարակ» մրցույթի ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Էջմիածին մեկնելու…

«Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն

2013-05-30

Մայիսի 31-ին, ժամը 1200-ին, Հայաստանի  երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում (հասցե` ք. Երևան, Աբովյան 50/5) տեղի կունենա  «Dasaran.am» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպված  «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթի  ամփոփումն ու  մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթույան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։