Նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

2013-06-08

Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Կքննարկվեն կրթական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Արցախի գիտամանկավարժական շրջանակների հետ: Պատվիրակությունը Արցախի դպրոցներին կնվիրաբերի ուսումնական ֆիլմերի  և էլեկտրոնային ձեռնարկների շուրջ 2000 սկավառակ և 50 միավոր համակարգչային տեխնիկա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։