Միասնական քննության պատասխաններ /«Քիմիա», «Հայոց պատմություն»/

2013-06-21

Հունիսի 18-ին մեկնարկած «Քիմիա», «Հայոց պատմություն» առարկաներից միասնական քննության պատասխանները հասանելի են ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնի, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում:

Ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը

2013-06-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում էր  «Հայոց պատմություն» առարկայի միասնական  քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաև հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում նախարարն…

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴՈԿՏՈՐԱՆՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ /ԹԱԻԼԱՆԴ/

2013-06-21

Թաիլանդի Զարգացման կառավարման ազգային ինստիտուտի հանրային կառավարման դպրոցը հրավիրում է օտարերկրյա ուսանողներին` դիմելու զարգացման կառավարման ոլորտում միջազգային դոկտորանտական ծրագրի համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ ս.թ. նոյեմբերի 30-ը:
 Հայտերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է անձնական տվյալները փոխանցել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին /հեռ.…

Նախարարը կայցելի քննական կենտրոն

2013-06-20

Հունիսի 21-ին, ժամը 900-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն / հասցեն՝ Ավան, Թումանյան 3/ և կմասնակցի «Հայոց պատմություն» առարկայի միասնական  քննությանը:

Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի հաջորդ նիստը` Երևանում

2013-06-19

Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանն այս տարի դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ լիիրավ անդամ: Օրերս ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մասնակցել է Խորվաթիայի Հանրապետության Սպլիտ քաղաքում կայացած Ասոցիացիայի գլխավոր վեհաժողովին և տարեկան գիտաժողովին, որի ընթացքում առաջարկվել է հաջորդ տարի գիտաժողովն անցկացնել Երևանում: Ասոցիացիան, ի դեմս նախագահ Ա.…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։