Կրթական միջավայր - 2013

2013-06-03

2013թ.հոկտեմբերի 22-25-ը ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր կոմիտեն Մոսկվայում կազմակերպում է  «Կրթական միջավայր` 2013» 15-րդ Համառուսաստանյան ֆորումը : Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը  մանրամասն տեղեկատվությունը կարելի է ստանալ  www.edu-expo.ru կայքից:

«Կրտսեր տարիքի երեխաների կրթությունը և դաստիարակությունը» թեմայով կոնֆերանս

2013-06-03

2013թ. նոյեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության և քաղաքացիական ծառայության ակադեմիան Մոսկվայում կազմակերպում է «Կրտսեր տարիքի երեխաների կրթությունը և դաստիարակությունը» թեմայով ամենամյա միջազգային գիտագործնական կոնֆերանս: Կոնֆերանսի անցկացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կարելի է ստանալ http://ecceconference.com կայքից:

Նախարարը կայցելի քննական կենտրոն

2013-06-03

Հունիսի 4-ին, ժամը 900-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց / հասցեն՝ Դավիթաշեն 1-ին թաղամաս, Տ.Պետրոսյան  փողոց/ և կմասնակցի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի  միասնական քննությանը:

Միասնական քննության պատասխաններ /«Ռուսաց լեզու»/Պ

2013-06-01

Հունիսի 1-ին մեկնարկած «Ռուսաց լեզու» առարկայից միասնական քննության պատասխանները հասանելի են ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնի, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում:

Նոր, գեղեցիկ ավանդույթի սկիզբ

2013-06-01

Ամփոփվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի արդյունքները: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։