««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ
2013-09-18
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի անդամ
2013-09-17
Հայաստանի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի ('European Association of Teachers') անդամ: «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիան», որին անդամակցում են ավելի քան 25000 ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտի մասնագետներ, պարբերաբար կազմակերպում է միջազգային համաժողովներ, դասընթացներ` համախմբելով կրթության ոլորտի մասնագետներին:
Կազմակերպության նպատակն է միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության…
Լիտվան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին
2013-09-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների,…
Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան
2013-09-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նախօրեին…
Նախարարները ներկայացրեցին արդյունքները
2013-09-13
Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-ին Երևանում կազմակերպված կրթության նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել մասնակից պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության անդամ երկրնրեի ոչ պաշտոնական նախարարական գագաթաժողովը, որտեղ քննարկվել են կրթության օրակարգի…