Օրհնության արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2013-08-30
Օգոստոսի 31-ին ժամը 1400-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը կկատարի կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողություն: Արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` օգոստոսի 31-ին, ժամը 1300ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
…
Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան
2013-08-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների…
Օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են
2013-08-29
Օգոստոսի 30-ին, ժամը 1200ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում / Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող մասնաշենքում/ կմասնակցի հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
Հանդիպում՝ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ
2013-08-29
Օգոստոսի 30-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Հանրային խորհրդի երիտասարդական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Վերապատրաստվել են ֆրանսերենի ուսուցիչները
2013-08-29
Ֆրանսերենը՝ որպես 3-րդ օտար լեզու, դասավանդող ուսուցիչների համար Ֆրանկոֆոնիյաի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվել է հնգօրյա վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստումն իրականացվել է Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում հունիսի 24-28-ը: Դասընթացին մասնակցել են 19 ուսուցիչներ: Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ֆրանսերենի դասաժամերի ընթացքում կիրառվող մանկավարժական նորարարությունները: Վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներին այսօր ՀՀ ԿԳՆ-ում հանձնվել են…












