Նախարարները ներկայացրեցին արդյունքները
2013-09-13
Ասուլիսին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսին, Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիմային, Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրային, Բելառուսի կրթության և գիտության փոխնախարար Վիկտոր Յակժիկին: Պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայանգիրը չստորագրելու դեպքում հնարավոՎր է, որ ԵՄ-ն դադարեցնի կրթական ծրագրերի ֆինանսավորումը, Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն նշեց, որ Ասոցացման համաձայանգիրը չստորագրելը դեռ չի նշանակում, որ ԵՄ-ն խզում է բոլոր կապերը Հայաստանի հետ:Պատվիրակները ներկայացրել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ կարևորելով Հայաստանի հաջողված փորձը Բոլոնիայի գործընթացում: Ի դեպ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի լիիրավ անդամ է 2005 թվականից և 2012-2015 թվականների համար ստանձնել է Բոլանիայի գործընթացի քարտուղարությունը:












