«Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի անդամ
2013-09-17
Կազմակերպության նպատակն է միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության կրթական պլատֆորմ, նպաստել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և լուծմանը, ինչպես նաև խթանել դպրոցների միջև բազմակողմանի համագործակցությանը:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Այն հիմնադրվել է 1956 թ. Փարիզում: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր շուրջ 25 եվրոպական երկրներում:












