Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան
2013-09-14
Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, նշելով, որ ԵՄ-Հայաստան կրթական համագործակցությունը եղել է արդյունավետ, կարծիք է հայտնել, որ քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան. «Կրթական կապերի ամրապնդումն ու զարգացումը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն»,- նշել է Ա. Վասիլիուն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայկական կողմը Բոլոնիայի գործընթացում արձանագրած հաջողություններով և փորձով օգտակար կլինի ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ այլ երկրների համար:
Նախարարը շեշտել է, որ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձած երկիր՝ Հայաստանը պատրաստ է ներկայացնել խորհրդատվություն՝ Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրներին՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը սկզբունքային է համարում, որպեսզի Եվրոպայի «կրթության քարտեզից» վերացվեն բոլոր «սև բծերը»: Ա. Աշոտյանի խոսքով՝ Եվրոպայի կրթական քարտեզում կան չճանաչված պետություններ, որտեղ ապրող մարդիկ նույնպես ունեն միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու իրավունք: «Ես համամիտ եմ՝ քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար իրավունքներից է, տուժի: Կարծում եմ ՝միջազգային հարթակներում այս հարցը պետք է դառնա հատուկ քննարկման թեմա»,- ընդգծել է Ա. Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ կրթական հետագա համագործակցության, Եվրոպայում գործող սփյուռքի հայկական դպրոցների և բազմաթիվ այլ խնդիրներին:












