Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
2013-09-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական…
Համաժողով. «Գիտություն՝ դպրոցական նստարանից» /«Ð’ науку Ñо школьной Ñкамьи»/
2013-09-26
2013թ. հոկտեմբերի 8-9-ը ք.Աստանայում «ԷՔՍՊՕ-2017-երեխաների աչքերով» /«ÐКСПО-2017 глазами детей»/ թեմայի շրջանակներում տեղի կունենա «Գիտություն՝ դպրոցական նստարանից» /«Ð’ науку Ñо школьной Ñкамьи»/ գիտության և տեխնիկայի միջազգային գիտագործնական համաժողով: Մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2013-09-26
Հոկտեմբերի 3-ին ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ/ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/
2013-09-25
Չեխիայի Հանրապետության կառավարությունը 2014-2015 ուսումնական տարվա համար հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հատկացվել է 4 կրթաթոշակային տեղ՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Ցանկացողները պետք է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը գրանցվեն http://www.mzv.cz/yerevan/en/news/czech_government_scholarships_for.html կայքէջում:
Մրցույթին մասնակցելու դիմումները և մանրամասն տեղեկատվությունը՝…
Նոր համակարգ՝ կրթական կարիքների գնահատման
2013-09-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: Ողջունելով հյուրերին և ընդգծելով համատեղ…