Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում առաջին փուլով դրամաշնորհների տրամադրման գործընթացի գնահատման

2013-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»   ԾԻԳ-ը, կրթության բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսում է իրականացնել ուսումնասիրություն` գնահատելու «Կրթության որակ և համապատասխանություն»   երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում բարձրագույն կրթության ոլորտում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) իրականացման համար մշակված ընթացիկ մեխանիզմների հիմնական առավելություններն ու թերությունները և ուսումնասիրության արդյունքների հիման…

Նախարարն այցելել է ՀՊՏՀ

2013-09-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և կարճատև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բուհի ղեկավար անձնակազմի հետ: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նախարարին ներկայացրել է տնտեսագիտական համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև հաշվետվություն ամռան ընթացքում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Խորհրդակցությունից…

Դասընթացներ` էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների վերաբերյալ

2013-09-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում «ՀԷՑ»-ի կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների մասին դասընթացների կազմակերպման ծրագրի շրջանակում համատեղ տեղեկացման, փոխգործակցության և գործողությունների համակարգման աշխատանքներ:  Կարևորելով…

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ցավակցական խոսքն անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

2013-09-27

Ցավակցում եմ  ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ,  պետական մրցանակների  դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր- ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, սիրված և անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Սոս Սարգսյանը ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, նրա աշակերտներն այսօր լուրջ դերակատարում ունեն հայ մշակույթի զարգացման ու…

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՌ ՅՈՒՆԵՍԿՕԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2013-09-26

Չեխիայի Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթաթոշակների համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկում է մասնակցել բնական պաշարների և շրջակա միջավայրի, անտառաբուծության, ջրային պաշարների կառավարման և երկրապատկերի նախագծման, տեխնոլոգիայի և բնապահպանական  ճարտարագիտության, էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտներում բակալավրի և մագիստրոսի աստիճաններ ստանալու հնարավորություն ընձեռող երեք կրթաթոշակների համար մրցույթին:
Ուսման…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։