Տարվա լավագույն ուսուցչի մրցույթ
2013-09-20
Այսօր, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը: Մրցույթին մասնակցելու են 40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին
2013-09-20
«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը:
Մրցույթն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցել են 40…
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար / «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն»
2013-09-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
…
Պաշտոնական այց` Բելառուսի Հանրապետություն
2013-09-18
Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը: Այցի ընթացքում տեղի է…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2013-09-18
Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: