Բացվել է ՀԲ վարկային ծրագրով հիմնանորոգված Արարատի ավագ դպրոցը
2018-08-30
Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցված Արարատի ավագ դպրոցի բացմանը: Ուսումնական տարին այս դպրոցի աշակերտները կդիմավորեն նոր շենքում, որն ապահովված է ժամանակակից կրթության համար նախատեսված բոլոր պայմաններով` լաբորատորիաներ, սպորտդահլիճ, գրադարան, նորոգված դասասենյակներ և այլն: Արարատի ավագ դպրոցը ՀԲ «Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակում հիմնովին նորոգված 5 մարզային ավագ դպրոցներից մեկն է: