Նկարչական մրցույթ-փառատոն «Հայոց աշխարհի մայրաքաղաքները»

2018-09-13

Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական ութերորդ մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները: Մրցույթն այս  տարի նվիրվում է Երևանի հիմնադրման 2800 ամյակին և Հայաստանի պատմական մայրաքաղաքներին:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար դիմել էին Հայաստանի, Արցախի  և սփյուռքի 19 երկրների 76 հաստատությունների սաներ՝ ներկայացնելով 724 աշխատանք: Հայտերն ընդունվել են մինչև 2018 թվականի հունիսի 15-ը:
Մրցութային հանձնաժողովն ընտրել է 232 ստեղծագործություն` 16 երկրների 72 հաստատություններից, այդ թվում 108-ը սփյուռքից:
Երկրորդ փուլ անցած աշխատանքների ցուցահանդեսը կկազմակերպվի 2018թ. հոկտեմբերին:
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի  սաների աշխատանքները կներկայացվեն առանձին ցուցահանդեսում՝ մրցույթից դուրս:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։