Վերապատրաստումների հանրապետական կենտրոն` Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում

2018-10-30

«Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում» տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի «Վերապատրաստումների հանրապետական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնը նախագծվել և սարքավորումներով զինվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի օժանդակությամբ՝ ՀՀ դպրոցական խոհանոցների տիպային մոդելով: Կենտրոնի նպատակն է՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ներգրավված աշխատակիցների (տնօրենների,…

ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել և զարգացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

2018-10-29

Շիրակի մարզում  «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) ՀՀ կառավարությանը հանձման արարողության շրջանակում`  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ ) ներկայացուցիչ և Հայաստանում  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի, ՌԴ  ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերի…

«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը Շիրակի մարզում ևս փոխանցվեց ՀՀ կառավարությանը

2018-10-29

Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ մասին ազդարարվել է այսօր`  հոկտեմբերի 29-ին՝ Գյումրու թիվ 15 դպրոցում  տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը,…

Մեկնարկել է «Նախագծելով էվոլյուցիան» Գլոբալ ինովացիոն ֆորումը

2018-10-29

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել  «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն եռօրյա ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Գլոբալ ինովացիոն ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի (ASDA) աջակցությամբ:…

Երաշխավորվել է վերապատրաստող կազմակերպություն

2018-10-27

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ  կրթության  և գիտության  նախարարի  2018 թվականի հոկտեմբերի 24-ի N 855-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը: …

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։