Կազմակերպվել է ռազմամարզական փորձարարական ճամբար
2018-11-05
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վայոց ձորի մարզում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատականող «Արատես» ճամբարային բնակավայրում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված ռազմամարզական փորձարարական ճամբարի» ծրագրով նախատեսված ճամբար: Ճամբարին մասնակցել են ՀՀ ԿԳՆ Նուբարաշենի Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատասխանատուների աջակցությամբ իրականացվել է ճամբարային օրակարգ՝ համաձայն ծրագրի, մասնավորապես, կազմակերպվել են արշավներ, սպորտային խաղեր, տարատեսակ մրցույթներ:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտադպրոցական դաստիարակության վարչության մասնագետ Ա. Կարապետյանի, Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի ուսուցիչներ, կապիտան Ս. Պետրոսյանի, սերժանտ Ա. Գրիգորյանի և գնդապետ Վ. Բալիկյանի դիտարկմամբ՝ ծրագրի փորձնական փուլը հաջողությամբ է իրականացվել:
Միջոցառումն իրականացվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակազմի հետ համագործակցության շրջանակներում՝ հետագայում այն շարունակական լինելու պայմանով: