Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը

2018-11-06

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը:

Կրթություն
1965 - 1970 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ

Մասնագիտական փորձ

1970-1972 թվականներին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988 թվականներին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 2005 թվականից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ։

1990 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի(2001) համալսարաններում։ 2005 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը:

Հեղինակ է շուրջ 170 աշխատությունների: 

Կոչումներ
2006 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2009 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։