Հավակնորդների հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է. Լ. Մկրտչյան

2016-05-11

Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Վստահ եմ, որ քննություններն անցկացվելու…

Տնօրենի հավակնորդների հավաստագրման քննությունների մեկնարկ

2016-05-10

Մայիսի 11-ին, ժամը 930-ին Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում /հասցե` Այգեստան, 9-րդ փողոց, 4ա շենք/ տեղի կունենան ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2016-05-06

Մայիսի 10-ին ժամը 1700-ին ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում  կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

Հանրային քննարկում

2016-05-05

Հունիսի 3-ին, ժամը 1600-ին, ՀՀ ԿԳ նախարարության նիստերի դահլիճում /Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/ տեղի կունենա հանրային քննարկում Զ. Սարկավագի 14 հասցեում չինարենի խորացված ուսուցմամբ ուսումնական հաստատության կառուցման վերաբերյալ: Շահագրգիռ կազմակերպությւոններին և անձանց նախարարությունը հրավիրում է մասնակցել տվյալ միջոցառմանը: Ձեր մասնակցությունը տվյալ միջոցառմանը խնդրում ենք հավաստել մինչև հունիսի…

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /Իլիայի համալսարան/

2016-05-05

Իլիայի պետական համալսարանը /Վրաստանի Հանրապետություն/ օտարերկրյա ուսանողներին հրավիրում  է սովորելու:Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել  համալսարանի ռեկտորի տեղակալ Նինո Դվալիձեին /email: nino.dvalidze@iliauni.edu.ge.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։