Մայիսի 11-ին, ժամը 930-ին Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում /հասցե` Այգեստան, 9-րդ փողոց, 4ա շենք/ տեղի կունենան ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։