«Դու գործարար ես» խորագրով միասնական դաս
2016-05-04
ԱՊՀ համագործակցության շրջանակում սկսվել է դպրոցականների «Դու գործարար ես» խորագրով միասնական դասը, որ նպաստելու է աշակերտների գործարարական հմտությունների զարգացմանը: Միջոցառմանը կարող են մասանակցել հանրակրթական նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններիսովորողներ:Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://xn--d1abkefqip0a2f.xn--p1ai/ կայք էջ:
Երկարաձգվել է ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի ժամկետը
2016-05-04
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ երկարաձգվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի ժամկետը:
Մրցույթին կարող են մասնակցել`
-Հասարակական կազմակերպություններ,
-Զանգվածային լրատվության միջոցներ ներկայացնող կազմակերպություններ,
-Ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
Նախարարն ընդունել է նորանշանակ դեսպանին
2016-05-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին (նստավայրը՝ Մոսկվա): Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ կամրապնդվեն ու կզարգանան կրթության ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները: Հայաստանի կրթության և գիտության նախարարը…
ԷՍՍԵԻ ՄՐՑՈՒՅԹ
2016-05-03
Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական ազգային հանձնաժողովը հայտարարում է «Կրթությունը պետք է բոլորին՝ ավելի լավ ապագա կառուցելու համար» թեմայով էսսեի մրցույթ:
Էսսեներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 15-ը:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.goipeace.or.jp կայքէջից:
Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է. ԵՄ պատվիրակության ղեկավար
2016-05-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ համագործակցության շրջանակն ընդգրկում է նաև կրթության ոլորտը: Նախարար Մկրտչյանը նշել է, որ…