Կստորագրվի Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագիր

2016-05-18

Մայիսի 17-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կգտնվեն Բելգիայի Թագավորությունում, որի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրում: Հորիզոն-2020 ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ Շրջանակային…

Շահառուների կարծիքներն ու առաջարկությունները` առաջնային

2016-05-17

Աղվերանում  մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպված հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրեններ՝ մարզերից և մայրաքաղաքից, Կրթության տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի, նախարարության ներկայացուցիչներ և  բոլոր  մարզերի հանրակրթության վարչության պետերը: Աշխատաժողովի  հիմնական  նպատակն …

Կյանքից հեռացել է Սեմյոն Հախումյանը

2016-05-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2016թ. մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը:
Հախումյանը  ծնվել է  1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965-1972…

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (UK)

2016-05-16

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը տեղեկացնում է, որ 2016 թվականի սեպտեմբերի 5-ից 16-ը և դեկտեմբերի 5-ից 16-ը տեղի կունենան վերապատրաստման դասընթացներ՝ «Մշտադիտարկում և գնահատում»  խորագրի ներքո: Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։