Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի
2016-05-18
Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենները և մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման…
Կստորագրվի Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագիր
2016-05-18
Մայիսի 17-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կգտնվեն Բելգիայի Թագավորությունում, որի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրում: Հորիզոն-2020 ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-05-18
Մայիսի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,…