Հավակնորդների հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է. Լ. Մկրտչյան
2016-05-11
Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում հնարավոր դրամահավաքի խնդիրներին: «Առիթից օգտվելով` ցանկանում եմ կոչ անել ոչ միայն դպրոցների տնօրինությանը, այլ առաջին հերթին բոլոր ծնողներին՝ հաշվի առեք մեր երկրում ստեղծված իրավիճակը. ձեզնից շատերի երեխաները և եղբայրներն այսօր խրամատում են: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բավականին բարդ իրավիճակը, բոլորիս պատասխանատվության զգացումը, ավելի համեստ անցկացնել ձեր ավարտական միջոցառումները: Այս տարի բոլոր միջոցառումները պետական մակարդակով երկրում ավելի համեստ են լինելու: Ոչ ոք չի խլում դրանք շրջանավարտներից, չի ասում մի ուրախացեք, բայց հավաստիացնում եմ, որ ցուցադրական մեծ գումարներ հավաքելը միայն վնասում է միջոցառման իմաստին: Առհասարակ, պետք է փորձել դրամահավաքը դպրոցից դուրս բերել, որպեսզի ծնողների կազմակերպած միջոցառումներին դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները կապ չունենան,»-նշել է Լևոն Մկրտչյանը` պատասխանելուց նաև միասնական քննություններին վերաբերող հարցին: Ըստ նախարարի` հանրապետության 11 հազար 500 դիմորդներ այս տարի կմասնակցեն ﬕասնական քննությունների: «Ընդունելության քննություններն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Անցյալ տարվա հաﬔմատ դիմորդների թվի ակնհայտ նվազում չկա. 400-500-ով է պակաս: Նույն 11 հազար 500-ի կարգի է դիմորդների թիվը, երևի կավելանան: Հիﬓական այն մտահոգությունը, որ կարող էր կտրուկ անկում լինել, այս տարի չունենք»,- նշել է Լևոն Մկրտչյանը` ընդգծելով, որ 2018 թվականից հետո դիմորդների թվի աճ կնկատվի:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2016 թվականի մայիսի 11-ին և 12-ին:
Բանավոր փուլի օրերի մասին կհայտնվի գրավոր փուլից մեկ օր հետո:
2011 թվականից անցկացվել է թվով 12 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 3379, վերապատրաստվել 2945 հավակնորդ: Հավաստագիր է շնորհվել 2638 հավակնորդի, 646 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 95 հավակնորդ: 2016 թվականի առաջին փուլին վերապատրաստվել է 433, հավաստագրման քննություններին դիմել 470 հավակնորդ: Քննությունները հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել 2 խմբով` յուրաքանչյուր խմբում մինչև 50 հավակնորդ: