«ԱՇԽԱՐՀԸ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ» 2016-2017 ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
2016-05-19
Սերբիայի Հանրապետության կրթության գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարարությունը հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» 2016-2017 կրթաթոշակային ծրագիրը, որին կարող են մասնակցել անգլերեն և սերբերեն լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Ցանկացողները պետք է մինչև ս.թ. մայիսի 24-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին ներկայացնեն
•3x4 չափի…
ՌԴ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ
2016-05-19
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիան հայտարարել է 2016/2017 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն:
Հայաստանի Հանրապետությանը տրամադրված քվոտաների շրջանակներում ակադեմիան իրականացնում է.
բակալավրիատ՝ (որպես երկրորդ բարձրագույն կրթություն) «միջազգային հարաբերություններ» և «համաշխարհային տնտեսագիտություն» ուղղություններով;
մագիստրատուրա՝ հետևյալ մասնագիտություններով` «միջազգային հարաբերություններ», «տնտեսագիտություն», «իրավագիտություն» և «մենեջմենթ»;
ասպիրանտուրա՝ «միջազգային հարաբերությունների…
Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի
2016-05-19
Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենները և մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝…
Շահառուների կարծիքներն ու առաջարկությունները` առաջնային
2016-05-19
Աղվերանում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպված հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրեններ՝ մարզերից և մայրաքաղաքից, Կրթության տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի, նախարարության ներկայացուցիչներ և բոլոր մարզերի հանրակրթության վարչության պետերը:
Աշխատաժողովի հիմնական …