Այցելություն Արարատի մարզ
2016-05-23
Մայիսի 24-ին, Ժամը 1130ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն կայցելեն Արարատի մարզի Մասիսի թիվ 2 դպրոց / հասցե՝ ք. Մասիս, Դպրոցականների փողոց 2/՝ ծանոթանալու դպրոցական սնունդ ծրագրի իրականացման ընթացքին:
Լրագրողների մեկնումը ժամը 1100ին՝ ՀՀ ԿԳՆ շենքի դիմացից…
Կլրամշակվի ՀՀ բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը
2016-05-20
Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՈԱԱԿ-ի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ծավալված թեժ և շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնավորապես,…
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (UK)
2016-05-20
Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2016 թվականի հուլիսի 25-ից 29-ը կայանալիք «Ավելի արդյունավետ քաղաքականության իրականացում. վերլուծություն և տվյալների կիրառում» խորագրով վերապատրաստման դասընթացներին: Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:
Կատարելագործվում է բուհերի վարկանիշավորման համակարգը
2016-05-19
ՀՀ բուհերի վարկանիշավորման գործընթացի որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացման նպատակով Աղվերանում այսօր մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը, որին մասնակցում են ՀՀ ԿԳՆ, ԿՏԱԿ-ի, ՀՀ պետական, միջպետական և ոչ պետական բուհերի, ՈԱԱԿ-ի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է՝ ներկայացնել…
«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին
2016-05-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին,…