Մեկնարկել է փաստաթղթերի ընդունելությունը

2017-03-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննություններին մասնակցելու նպատակով փաստաթղթերի ընդունելությունը: Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:
Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա)ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,
բ)ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
գ)անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
դ)2 լուսանկար (3X4սմ չափսի):
Ըստ անհրաժեշտության` քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:
Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312 սենյակ)՝ 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  58-95-26, 52-56-62  հեռախոսահամարներով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։