ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-03-29
Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների և արձանագրային նախագծերը: