Օտար լեզուների միասնական քննության արդյունքներ
2017-06-13
Այսօր տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության «Անգլերեն լեզու», «Ֆրանսերեն լեզու», «Գերմաներեն լեզու», «Իսպաներեն լեզու» և «Իտալերեն լեզու» առարկաների միասնական քննությունները: Ստորև ներկայացնում ենք քննությունների արդյունքները:
Ասիական զարգացման բանկը փորձագիտական օժանդակություն է տրամադրում կրթական բարեփոխումներին
2017-06-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, և կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ…
Համագործակցության հուշագիր` ԿԳՆ-ի և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» միջև
2017-06-12
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը»՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր…
«Ֆիզիկա» առարկայի միասնական քննության արդյունքներ
2017-06-09
Այսօր տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը: Ստորև ներկայացնում ենք քննության արդյունքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հյուրընկալվել էր ճամբարականներին
2017-06-09
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի ընթացքում ծանոթացել է կրթահամալիրի ուսումնական ճամբարներին: Կրթահամալիրի դպրոցներում մայիսի 29-ից մեկնարկել է «Ուսումնական ամառ» ծրագիրը` ամառային պարտեզ` իր բաց լողափով, լողափնյա դպրոց-ճամբար` ամառային ուսումնական գործունեությամբ: Նախարարին ներկայացվել են դպրոց-պարտեզների զարգացման ծրագիրը, բնակելի զանգվածներում դպրոց-պարտեզների ցանցի ստեղծման…