Կրթական համալիր էջը լավագույնն է
2008-12-29
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթական համալիր էջը /www.armedu.am/ ինտերնետային կայքերի միջև էլ. բովանդակության մրցույթի արդյունքում ճանաչվել է լավագույնը` էլ. ուսուցում անվանակարգում: Հայոց տպագրության 500–ամյակին նվիրված համահայկական երրորդ մրցույթն անցկացվել է 2008թ. նոյեմբերի 15–ից մինչև դեկտեմբերի 15–ը: Մրցույթում ընդգրկված էին 377 աշխատանք, որոնց թիվը նախորդ…
ԳԹԿ խորհրդի տարեվերջյան նիստ
2008-12-26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Գնահատման և թեստավորման կենտրոնի խորհրդի տարեվերջյան նիստը: Նիստը վարում էր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը: Նա ներկայացրեց նիստի օրակարգը, որում, մասնավորապես, ընդգրկված էին ԳԹԿ 2008թ. տարեկան գործունեության ներկայացումն ու 2009թ. անելիքները, այդ թվում` ԳԹԿ 2009թ. տարեկան ծախսերի նախահաշվի քննարկումը և հաստատումը:…
«Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը՝ Հայաստանում
2008-12-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում 2009 թվականից Հայաստանում կկազմակերպվի «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը` հետաքրքրված բոլոր դպրոցների ներգրավմամբ:
«Սա «Այբ» հիմնադրամի հետ համագործակցության առաջին փորձը չէ. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում…
Կստորագրվի համագործակցության հուշագրի
2008-12-25
Դեկտեմբերի 26-ին, ժամը 1230-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Սպարտակ Սեյրանյանը կստորագրի համագործակցության հուշագրի «Այբ» կրթական հիմնադրամի հետÖ‰ Ըստ այդմ` եկող տարի Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում կկազմակերպվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը:
Աշխատանքների ամփոփում
2008-12-24
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին հանդիպում` նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի դոնոր կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈւ/ ոլորտում 2008 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Հանդիպմանը ներկա էին…