Կրթական համալիր էջը լավագույնն է
2008-12-29
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթական համալիր էջը /www.armedu.am/ ինտերնետային կայքերի միջև էլ. բովանդակության մրցույթի արդյունքում ճանաչվել է լավագույնը` էլ. ուսուցում անվանակարգում: Հայոց տպագրության 500–ամյակին նվիրված համահայկական երրորդ մրցույթն անցկացվել է 2008թ. նոյեմբերի 15–ից մինչև դեկտեմբերի 15–ը: Մրցույթում ընդգրկված էին 377 աշխատանք, որոնց թիվը նախորդ մրցույթի համեմատ 30 տոկոսով ավելի էր:
Մրցույթի կազմակերպիչներն էին` Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլ. Բովանդակության Հայկական Ասոցիացիան (ԷԼԲԱ), գլխավոր հովանավորները` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստան Համահայկական հիմնադրամը և Վիվասել ՄՏՍ–ը, հովանավորները՝ «Այքան Քոմյունիքայշնս», «Մայքրոսոֆտ», «Զիգզագ Էլեկտրոնիկս», «ԻՊԻՋԻ ԼԱԲՍ ԷՅԵՄ ՏՈՒՄՕ» և «Արմինկո» ընկերությունները, աջակիցները՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը և «Բի Լայն» ընկերությունը: Այս տարվա մրցույթն անցկացվեց Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերով՝ էլ. ուսուցում, էլ. առողջապահություն, էլ. գիտություն, էլ. ժամանց, էլ. բիզնես, էլ. կառավարում և էլ. ներգրավում: