Հանդիպում ուսանողների հետ

2008-12-16

 Դեկտեմբերի 17-ին, ժամը 1500-ին Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում /ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մասնաշենք/ տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հանդիպումն ուսանողների հետ:  

Ավարտական և միասնական քննություններին ընդառաջ

2008-12-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «2009 թվականի ավարտական և միասնական քննություններ, առարկայական ուղեցույցներ, բուհական նոր մասնագիտություններ» թեմայով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը հայտնեց, որ 2009 թվականի բուհական ընդունելության բոլոր քննությունները (բացառությամբ բանավոր և մի քանի այլ` առանձնահատուկ բնույթ ունեցող առարկաների…

Մամուլի ասուլիս

2008-12-15

Դեկտեմբերի 16-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` «2009 թվականի ավարտական և միասնական քննություններ, առարկայական ուղեցույցներ, բուհական նոր մասնագիտություններ» թեմայով: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը և ԳԹԿ տնօրեն Մ. Մկրտչյանը:  

Հաղթողները կմրցեն Բուլղարիայում

2008-12-15

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության, «ԱրմենՏել» ընկերության, Բրիթիշ Քաունսիլի և «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ կազմակերպված «Հմտություններն աշխատանքում» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մրցույթների արդյունքում ժյուրիի կողմից ընտրված Երևանի և Գյումրիի լավագույն չորս թիմերը: Բիզնես-առաջադրանք մրցույթը ազգային և միջազգային մասշտաբի բացառիկ մրցույթներից է,…

Հաղթողների պարգևատրում

2008-12-12

Դեկտեմբերի 13-ին, ժամը 1500-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, Բրիթիշ Քաունսիլը և «Արմենտել» ընկերությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։