«Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը՝ Հայաստանում
2008-12-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում 2009 թվականից Հայաստանում կկազմակերպվի «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը` հետաքրքրված բոլոր դպրոցների ներգրավմամբ:
«Սա «Այբ» հիմնադրամի հետ համագործակցության առաջին փորձը չէ. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում «Այբ»-ն արդեն հիմնել է ֆիզիկայի և քիմիայի ուսումնական լաբորատորիաներ, որոնք մեծապես օգնում են երեխաներին` յուրացնելու իրենց դասերըÖ‰ Կրթության և գիտության նախարարությունը հետաքրքրված է նման ծրագրերի ու մրցույթների իրականացման գործում, որոնք նպաստում են մեր աշակերտների գիտելիքի որակի բարձրացմանը, ընդլայնում նրանց փորձառությունը՝ միջազգային մրցույթների մասնակցության առումովÖ‰ Սա ևս մեկ ուղի է` ինտեգրվելու միջազգային կրթական դաշտին»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարըÖ‰
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ներկայացնելով «Այբ»-ի գործունեությունը, նշեց, որ իրենց մասնագետների աջակցությամբ մշակված առարկայական դասընթացների և մեթոդական որոշակի մոտեցմամբ աշխատանքի շնորհիվ՝ հայ դպրոցականներից շատերն արդեն հաջողել են դառնալ աշխարհում հայտնի բուհերի ուսանողներÖ‰ «Մեր նպատակը տարբեր միջոցներով հայ երեխաների շրջանում կրթության հանդեպ հետաքրքրության արթնացնումն է, ու վստահ ենք, որ տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից բաղկացած «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային ամենահայտնի մրցույթի անկացումը ևս մի խթան կլինի այդ առումով»,-ասաց Տեր Մեսրոպ քահանա ԱրամյանըÖ‰
«Այբ» կրթական հիմնադրամը, որը դարձել է «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ, ՀՀ-ում հանդիսանում է մրցույթի բացառիկ ներկայացուցիչը և կազմակերպիչըÖ‰ 2008 թվականին «Այբ»-ը Հայաստանում անցկացրել է փորձնական մրցույթ՝ «Կենգուրու 2008-ը», որին մասնակցել է 639 աշակերտ՝ 6 դպրոցիցÖ‰ Նրանցից 46-ը ստացել են պատվոգրեր. 42-ը լավ արդյունքի համար, 4-ը՝ գերազանցÖ‰
«Կենգուրու»-ն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: 2009 թվականին մրցույթը կանցկացվի մարտի 19-ինÖ‰ Դրան մասնակցելու կհրավիրվեն Հայաստանի բոլոր դպրոցներըÖ‰
Ի դեպ, «Այբ»-ը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանում «Կենգուրու»-ի կազմակերպիչների հետ՝ Ջավախքի դպրոցներում այն հայոց լեզվով կազմակերպելու առումովÖ‰ Մրցույթն անցկացվում է դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատական մաթեմատիկայից, քանի որ «մրցույթ» ասվածն այս դեպքում ոչ այնքան մրցակցության համար է, որքան աշակերտության շրջանում գիտելիքների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու նպատակ ունիÖ‰ Խաղ-մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի` 3 -11-րդ դասարանցիներ:
Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». մասնակից դպրոցներն ու աշակերտները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներն արժանանում են պատվոգրերի և մրցանակների, ինչը շատ ոգևորիչ է փոքրիկ «էյնշտեյնների» համար: Իսկ մրցույթի հաղթողները մասնակցում են ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում: