ԳԹԿ խորհրդի տարեվերջյան նիստ

2008-12-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Գնահատման և թեստավորման կենտրոնի խորհրդի տարեվերջյան նիստը: Նիստը վարում էր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը: Նա ներկայացրեց նիստի օրակարգը, որում, մասնավորապես, ընդգրկված էին ԳԹԿ 2008թ. տարեկան գործունեության ներկայացումն ու 2009թ. անելիքները, այդ թվում` ԳԹԿ 2009թ. տարեկան ծախսերի նախահաշվի քննարկումը և հաստատումը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մ. Մկրտչյանը ներկայացրեց 2008թ. հիմնական գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Անդրադարձ կատարվեց միասնական և ավարտական քննությունների կազմակերպական և բովանդակային խնդիրներին, որոնք, ըստ բանախոսի, հաշվի են առնվել 2009թ. միասնական քննությունների առարկայական ուղեցույցները մշակելիս: Ներկայացվեց նաև ՀՀ միջնակարգ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-րդ և 10-րդ դասարաններում իրականացված ընթացիկ գնահատումը: Մ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ մի շարք դպրոցներում, ուր դժվարություններ են առաջացել թեստերի բազմացման հետ, որոշում է կայացվել «Հայոց լեզվի» քննությունն անցկացնել երկու հերթով: Խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու լուծումները ներկայացրին` հետագայում նման բարդություններից խուսափելու առնչությամբ: ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ գարնանն ընթացիկ գնահատում  կազմակերպվեն 9-րդ և 11-րդ դասարաններում: Առավել կարևորվեց 2009թ.-ին բոլոր առարկաներով կազմակերպվող միասնական քննությունների անցկացումը:
Նիստի վերջում որոշվեց ավելի հաճախ գումարել նիստեր` բոլոր խնդիրներին ժամանակին համապարփակ լուծում տալու համար:
 
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։