Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների
2009-01-12
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայտարարում է 2009 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչեւ 2009 թ. հունվարի 31-ը կոմիտե ներկայացնի գրավոր դիմում եւ մեկ գունավոր լուսանկար: Դիմումի ձեւը կցվում է: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳՊԿ…
Ի գիտություն ԶԼՄ-ների
2009-01-09
Կրթության և գիտության նախարարության 2009 թվականի գործունեությունը լուսաբանելու համար իրականացվում է լրատվամիջոցների հավատարմագրում: ԶԼՄ ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմում՝ հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմիցÖ‰
Խնդրում ենք դիմումները ներկայացնել մինչև փետրվարի 1-ը՝ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /52-73-43/:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2009-01-08
Հունվարի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» «Հայաստանի Հանրապետությունում աստղագիտության օրը նշելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-01-08
ՆԱԽԱԳԻԾ
---------------------
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 18-ը նշել որպես Աստղագիտության օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2008-12-29
Հարգելի´ մանկավարժներ և դասախոսներ, գիտաշխատողներ,
սիրելի´ աշակերտներ և ուսանողներ
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ 2009 թվականը բոլորիս համար լինի խաղաղության ու բարօրության, իղձերի իրականացման, նոր ձեռքբերումների և հաճելի անակնկալներով լի տարի:
Ընտանեկան ջերմ մթնոլորտում ու հարզատների միջավայրում…