Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
2009-01-26
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
…
ՀՀ նախագահն այցելեց ավագ դպրոց
2009-01-23
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ, որից հետո նրանք այցելել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շ. Սիմոնյանի անվան թիվ 112 փորձարարական ավագ դպրոց: Նախագահ Ս. Սարգսյանը տեղում ծանոթացել է ավագ դպրոցի փորձնական ծրագրի ընթացքին, պայմաններին, ուսումնանյութական բազային:…
2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադա
2009-01-21
ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը հունվարի 21-ին ստորագրել է հրաման` 2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը հաստատելու մասին:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաները կազմակերպվում են 14 առարկայից /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա,…
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
2009-01-21
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները,…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2009-01-21
Հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի նիստի N 34 արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային նախագիծը: