Նախարարը պարգևատրեց կանանց
2009-03-04
Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանն ընդունեց ոլորտի կին ներկայացուցիչներին: Կարևորելով կանանց դերը երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում` նախարարը նշեց. «Ձեր անմիջական մասնակցությամբ այսօր էլ մեր ոլորտում լուրջ գործընթացներ են ծավալվում, և դուք եք ձեր ուսերին կրում մեր համակարգի բարեփոխումների ծանր…
ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
2009-03-04
ՍիրելիÕ› կանայք,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ:
Կրթության և գիտության ոլորտում կանանց ներդրումը միշտ արժեքավոր է եղելÖ‰ Մեծ է Ձեր վաստակը մեր պետության կայացման, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, գիտական առաջընթացի ապահովման ու որակյալ կադրերի պատրաստման գործում:
Ձեր անմիջական մասնակցությամբ այսօր…
Ընթացիկ գնահատում հանրապետության դպրոցներում
2009-03-04
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի` մարտի 9-14-ը ՀՀ միջնակարգ /լրիվ ընդհանուր/ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-11-րդ դասարաններում կազմակերպվելու է ընթացիկ գնահատում: Համաձայն վերոնշյալ հրամանի` հաստատվել է ընթացիկ գնահատման ժամանակացույցը:
Մարտի 9-ին 8-րդ և 9-րդ դասարաններում կազմակերպվել է ընթացիկ գնահատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
Հարավկովկասյան աշխատաժողով
2009-03-04
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հմտություններ աշխատանքում» ծրագրի շրջանակներում մարտի 4-ին տեղի ունեցավ «Գործատու-քոլեջ համագործակցության» հարավկովկասյան աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը, Միացյալ Թագավորության մասնագիտական կրթության քաղաքականության բաժնի պետ Սթիվեն Ջոնը, Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը,…
Հանդիպում ՀՀ ԿԳ նախարարի հետ
2009-03-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը մարտի 4-ին ընդունեց Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կոռադինիին: Վերջինս, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, տեղեկացրեց, որ վերջին երեք տարվա ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան և քաջատեղյակ է միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին: Տիկին Կոռադինին հույս հայտնեց, որ ապագայում ևս…