ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
2009-03-04
ՍիրելիÕ› կանայք,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ:
Կրթության և գիտության ոլորտում կանանց ներդրումը միշտ արժեքավոր է եղելÖ‰ Մեծ է Ձեր վաստակը մեր պետության կայացման, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, գիտական առաջընթացի ապահովման ու որակյալ կադրերի պատրաստման գործում:
Ձեր անմիջական մասնակցությամբ այսօր էլ մեր ոլորտում լուրջ գործընթացներ են ծավալվում, և դուք եք ձեր ուսերին կրում մեր համակարգի բարեփոխումների ծանր բեռն ու պատասխանատվությունը: Ձեզ բաժին հասած անչափ լուրջ և կարևոր այդ աշխատանքը, որով պայմանավորված է մեր երկրի վաղվա օրը, ինչպես միշտ, հիմա ևս կատարում եք` հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով: Նվիրում, որ արժանի է ամենաբարձր գնահատանքիÖ‰
Այս գեղեցիկ տոնի առիթն օգտագործելով` ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում առողջություն, երջանկություն, բարօրություն ընտանիքում: Միշտ եղեք ժպտադեմ և հմայիչ: