Նախարարը պարգևատրեց կանանց

2009-03-04

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանն ընդունեց ոլորտի կին ներկայացուցիչներին: Կարևորելով կանանց դերը երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում` նախարարը նշեց. «Ձեր անմիջական մասնակցությամբ այսօր էլ մեր ոլորտում լուրջ գործընթացներ են ծավալվում, և դուք եք ձեր ուսերին կրում մեր համակարգի բարեփոխումների ծանր բեռն ու պատասխանատվությունը: Ձեզ բաժին հասած անչափ լուրջ և կարևոր  այդ  աշխատանքը, որով պայմանավորված է մեր երկրի վաղվա օրը, ինչպես միշտ, հիմա ևս կատարում եք` հայ  կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով:  Նվիրում, որ արժանի է ամենաբարձր գնահատանքի»Ö‰

Մանկավարժներն ու գիտության ոլորտի ներկայացուցիչներն իրենց երախտիքի ու շնորհակալության խոսքը հղեցին նախարարին` գեղեցիկ միջոցառում կազմակերպելու և գարնանային տրամադրություն պարգևելու համար:
Միջոցառման ավարտին նախարար Ս. Սեյրանյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց ոլորտի կին ներկայացուցիչներին: Պարգևատրվողների ցանկը կցվում է ստորև:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։