Ընթացիկ գնահատում հանրապետության դպրոցներում
2009-03-04
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի` մարտի 9-14-ը ՀՀ միջնակարգ /լրիվ ընդհանուր/ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-11-րդ դասարաններում կազմակերպվելու է ընթացիկ գնահատում: Համաձայն վերոնշյալ հրամանի` հաստատվել է ընթացիկ գնահատման ժամանակացույցը:
Մարտի 9-ին 8-րդ և 9-րդ դասարաններում կազմակերպվել է ընթացիկ գնահատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: Թեստերը և պատասխանները տեղադրված են ԿԳ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում: