Հարավկովկասյան աշխատաժողով

2009-03-04

Բրիտանական խորհրդի  հայաստանյան գրասենյակի «Հմտություններ աշխատանքում» ծրագրի շրջանակներում մարտի 4-ին տեղի ունեցավ  «Գործատու-քոլեջ համագործակցության» հարավկովկասյան աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը, Միացյալ Թագավորության մասնագիտական կրթության քաղաքականության բաժնի պետ Սթիվեն Ջոնը, Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանում Ամերիկայի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի  նպատակն էր մշակել գործուն մեխանիզմներ ուսումնական հաստատությունների և գործատուների միջև` համագործակցային կայուն ցանցերի ստեղծման ուղղությամբ:  Ներկայացվեցին Միացյալ Թագավորության միջին մասնագիտական կրթական համակարգում համագործակցության փորձը, ինչպես նաև դրա ներդրման հնարավորությունները Հայաստանում: Աշխատաժողովի ընթացքում  քննարկվեցին հայ գործատուների հետ նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև  տնտեսության առկա վիճակից բխող նրանց պահանջները մասնագետների նկատմամբ:
Աշխատաժողովի մասնակիցները կարևորեցին գործատու-քոլեջ համագործակցությունը, որը խթան կհանդիսանա Հայաստանում միջին մասնագիտական կրթական համակարգում որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստման համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։