Հանդիպում ՀՀ ԿԳ նախարարի հետ
2009-03-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը մարտի 4-ին ընդունեց Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կոռադինիին: Վերջինս, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, տեղեկացրեց, որ վերջին երեք տարվա ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան և քաջատեղյակ է միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին: Տիկին Կոռադինին հույս հայտնեց, որ ապագայում ևս կլինեն շոշափելի փոփոխություններ` բարեփոխումներ կատարելու վճռականության հարցում:
Նախարար Ս. Սեյրանյանը, բարձր գնահատելով կայացած համագործակցությունը, տեղեկացրեց, որ այս տարի ՀՀ կառավարությունը բյուջետային հատկացումներ է տրամադրել միջին մասնագիտական համակարգին` հիմնանորոգման աշխատանքները շարունակելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ դրամաշնորհի ընթացում հանրապետության 12 քոլեջներին ցուցաբերված ֆինանսական օժանդակությանը, որն ուղղված էր շենքերի վերանորոգմանը և համապատասխան սարքավորումներով վերազինմանը: Հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` 2010-12թթ. Եվրամիության կողմից միջին մասնագիտական կրթությանը բյուջետային աջակցություն ցուցաբերելու հարցում: Ըստ տրամադրվելիք դրամաշնորհի` նախատեսվում է վերոնշյալ 12 ուսումնական հաստատությունում ապահովել ներդրումների շարունակականությունը` դրանք ժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: Նախատեսվում են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես, չափորոշիների մշակում և դրանց համապատասխանեցում զբաղմունքների դասակարգիչներին:
Հանդիպման վերջում ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կոռադինիին հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ: