Գրական ստեղծագործության միջազգային մրցույթ

2009-02-06

Համաշխարհային Հայկական Կոնգրեսը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայտարարում է «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների համար անցկացվող` «Իմ հեռու, իմ  մոտ, իմ սուրբ Հայաստան» վերնագրով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ:

ԿԱՐԳ

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով

Փոխըմբռնման հուշագիր

2009-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փետրվարի 6-ին կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր`  Նորվեգիայի կառավարության կողմից ‎‎ֆ‎ինանսավորվող «Միասին ապրել, միասին սովորել» եռամյա ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները…

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./

2009-02-05

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2009-2010 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /5 կրթաթոշակ/ և հետբուհական /3 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ոքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն…

ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./

2009-02-05

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2009-2010 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /2 կրթաթոշակ/ ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները…

ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./

2009-02-05

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2009-2010 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 6 լրիվ կրթաթոշակների իրականացման համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտաական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝ ·         դիմում՝ մրցույթին մասնակցելու…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։