Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
2009-02-17
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները,…
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ ԴԱՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2009-02-16
Դանիայի Թագավորության կառավարությունը, ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների 15-րդ համաժողովի շրջանակներում, հայտարարում է մրցույթ` Դանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար: Կրթաթոշակի շրջանակներում 10-12 տեղ հատկացվելու է օտարերկրյա ուսանողներին: Ճանապարհածախսը, ուսման վարձը և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է դանիական կողմը: Հավելյալ տեղեկատվության համար այցելել www.studyindenmark.dk/climate կայք:
«Թումանյանական շաբաթ»
2009-02-16
Փետրվարի 16-ից մեկնարկեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Թումանյանական շաբաթը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ գրողների միությունը: Նախատեսվող միջոցառումների շրջանակում Երևանի և հանրապետության մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ` նվիրված Հ. Թումանյանին:
Նախատեսվում է նաև փետրվարի…
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
2009-02-09
ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահի Բարձր հովանավորությամբ, նախաձեռնում է բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող (ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ) ուսանողներին օժանդակելու ծրագիր: Սույն հայեցակարգը ներկայացնում է այն գաղափարախոսությունը և սահմանում է այն սկզբունքները, որոնք ընկած են լինելու ծրագրի ու դրանից բխող գործողությունների իրականացման հիմքում: Աշխարհի առաջատար բուհերում ու գիտակրթական…