Ի գիտություն լրատվամիջոցների

2009-06-11

Հունիսի 12-ին հանրապետությունում կանցկացվի «Օտար լեզու» առարկայի  միասնական քննությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կայցելի Արմավիրի մարզի  քննական կենտրոն:
Հունիսի 12-ին, ժամը 800-ին քննությունները լուսաբանող լրագրողները հրավիրվում են Գնահատման և թեստավորման կենտրոն, որտեղ նրանց կտրամադրվի փոխադրամիջոց:

Երկխոսություն` կրթություն և աշխատաշուկա

2009-06-10

«Աջակցություն Եվրոպական Հարևանության Ծրագրի երկրներում մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության բարեփոխումներին» նախագծի շրջանակներում այսօր մեկնարկեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը` ԵՄ Եվրոպական կրթական հիմնադրամի համագործակցությամբ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի աշխատանքային խումբը…

Բարեփոխումների ոչ մի ծրագիր չի կասեցվել

2009-06-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի հետ: Նախարարը, բարձր գնահատելով Բրիտանական խորհրդի` Հայաստանի կրթական ոլորտում իրականացրած հսկայական աշխատանքները,  նշեց. «Բրիտանական խորհրդի իրականացրած ծրագրերի որակը…

Նոր լիցքեր բարեկամական կապերին

2009-06-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ա. Աշոտյանը նշեց, որ տպավորված է հայ-հունական սերտ հարաբերություններով: «Հունաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին` ընդգրկելով բոլոր աստիճանները` հանրակրթություն, միջին  և բարձրագույն մասնագիտական կրթություն:…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-06-10

Հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի  Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի N 900-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
«Հայաստանի  Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։