Բողոքարկման արդյունքները հայտնի են

2009-06-15

Գնահատման և թեստավորման կենտրոնում բողոքարկման հանձնաժողովը հունիսի 13-ին կազմակերպել էր մասնագիտական քննարկում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի. միասնական քննության թեստի վերաբերյալ: Քննարկման էին դրվել ուղեցույցին և դպրոցական ծրագրին` թեստի բովանդակային  և կառուցվածքային համապատասխանության խնդիրը, ինչպես նաև Ա45, Բ79 և այլ առաջադրանքների պատասխանների հետ կապված հարցերը: Բողոքարկման հանձնաժողովը մասնագետների…

Նոր մարտահրավերներին պատրաստ մանկավարժ

2009-06-15

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 15-ին մեկնարկեցին ՀՀ հանրակրթական  ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները, որի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, ողջունելով դասընթացներին մասնակից ուսուցիչներին և դասավանդող տնօրեններին, նշեց. «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, խնդրել, հորդորել, որ հանրակրթական դպրոցներում…

Կրթության և գիտության զուգորդումը` որպես զարգացման գրավական

2009-06-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանի հետ: Նախարարը նշեց, որ Ամերիկյան համալսարանը Հայաստանի կրթական համակարգի «բրենդներից» մեկն է, որն իրավամբ համալսարանի տարիների գործունեության և ուսանողների ցուցաբերած բարձր առաջադիմության արդյունքն է: «Ամերիկյան համալսարանն իր գործունեությամբ ապահովում է ոչ միայն …

Ի գիտություն լրատվամիջոցների

2009-06-15

 Հունիսի 16-ին հանրապետությունում կանցկացվի «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կայցելի Արմավիր քաղաքի քննական կենտրոններից մեկը:
Հունիսի 16-ին, ժամը 800-ին քննությունները լուսաբանող լրագրողները հրավիրվում են Գնահատման և թեստավորման կենտրոն, որտեղ նրանց կտրամադրվի փոխադրամիջոց:

Քննական համակարգի բարեփոխումները շարունակվելու են

2009-06-13

Քննական առաջին տաս օրվա արդյունքներն ամփոփելու նպատակով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԳ նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Ա. ԱշոտյանըÖ‰ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների միասնական քննությունների արդյունքում արձանագրվել  է միջին միավորների համապատասխանաբար հետևյալ պատկերը` 11.7, 12, 13, 11.4: Նախարարը նշեց, որ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։