Ի գիտություն լրացուցիչ քննություններ հանձնող դիմորդների
2009-06-23
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2008-2009 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»…
Քննությունների հիմնական փուլն ավարտվեց
2009-06-23
Թեստեր և պատասխաններ
Միասնական և ավարտական քննությունների հիմնական փուլն այսօր ավարտվեցÖ‰ Քննական մարաթոնի վերջին օրը շրջանավարտները քննություն էին հանձնում «Ռուսաց լեզու» առարկայիցÖ‰ Նախապես հայտագրվել էր 1308 շրջանավարտ, ձևավորվել էր 14 քննակենտրոնÖ‰
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր Արտաշատի թիվ 1 քննական կենտրոնÖ‰…
Երեխայի իրավունքների ապահովումը` բարեփոխումների առանցք
2009-06-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հիմնադրամի իրականացրած ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով կրթության և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներում հիմնադրամի կատարած աշխատանքները, նշեց, որ միջոցառումների նպատակները և ծավալները տպավորիչ են:
«Մեր հանդիպումն…
Ֆրանսերեն լեզու դասավանդողների վերապատրաստման դասընթացներ
2009-06-22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային ֆրանկոֆոն կենտրոնը հայտարարում են մրցույթ` ֆրանսերեն լեզու դասավանդողների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար: Դասընթացների մասնակցության պայմանները ներկայացված են կից փաստաթղթում:
Գրանցման համար անհրաժեշտ է գրանցման թերթիկը և պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը ըստ դասընթացների գրանցման ժամկետների navoyana@yahoo.fr էլ.փոստով ներկայացնել…
Ի գիտություն լրատվամիջոցների
2009-06-22
Հունիսի 23-ին հանրապետությունում կանցկացվի «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կայցելի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 1 քննական կենտրոն:
Հունիսի 23-ին, ժամը 800-ին քննությունները լուսաբանող լրագրողները հրավիրվում են Գնահատման և թեստավորման կենտրոն, որտեղ նրանց կտրամադրվի փոխադրամիջոց: