0.25 միավոր` վրիպակի արդյունքում

2009-06-19

«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Հետևաբար, որոշում է կայացվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների արդյունքներին Ա-46 առաջադրանքի համար ավելացնել 0.25 միավոր:

Ամփոփվել են նաև «Օտար լեզու» առարկայի միասնական քննության…

Մրցութային միավորի մասին խոսելը դեռ վաղ է

2009-06-19

Թեստեր և պատասխաններ

Հանրապետության 23 քննակենտրոնում այսօր կայացել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննություններըÖ‰ «Հայոց պատմության» քննությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 3572, «Քիմիայի» քննությանը՝ 1330 դիմորդÖ‰ Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր ԵՊՀ-ի քննական կենտրոն էր այցելել ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանըÖ‰ Նա…

Նախարարները նախանշեցին համագործակցության նոր հեռանկարներ

2009-06-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի կրթության նախարար Նատալյա Շերրիին: Նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության և ՀՀ-ի միջև կրթության ոլորտում իրականացվող համագործակցությունը վերջին տարիներին խիստ արդյունավետ է եղել: Ըստ գործող միջպետական համաձայնագրի` ամեն տարի ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում կրթություն ստանալու…

Հայ-գերմանական կրթական ծրագրերը կշարունակվեն

2009-06-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով, որ սա դեսպանի վերջին  աշխատանքային հանդիպումն էր մեկնումից առաջ, նախարարը շնորհակալություն հայտնեց մեր երկրի կրթության և գիտության նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար: Նա ընդգծեց, որ հայ-գերմանական…

Արդյունքները հրապարակվել են

2009-06-17

Այսօր հանրապետության բոլոր քննական կենտրոններում հրապարակվել են «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները: Վաղը` ժամը 1000-ից սկսած, նույն կենտրոններում կսկսվի բողոքարկման գործընթացը:
 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննական կենտրոններում արդեն հրապարակվել են նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության վերջնական արդյունքները` բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ կատարված վերահաշվարկի  տվյալներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։