Մեկնարկում են միասնական քննությունները
2009-06-01
Հունիսի 2-ին, ժամը 930-ին ՀՀ-ում կմեկնարկեն միասնական քննությունները` «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Կենսաբանություն» առարկաներից:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԵՊՀ-ում և ՀՊՃՀ-ում գտնվող քննական կենտրոններ:
Քննությունները լուսաբանող լրագրողները հրավիրվում են ԵՊՀ ժամը 900-ին:
Ժամը 1500-ին ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են Գնահատման և թեստավորման կենտրոն (Այգեստան 9/4)`…
Մրցանակների հանձնում
2009-05-29
Հունիսի 1-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի 60-ամյակի կապակցությամբ կազմակերպված «Ինչպիսին ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցանակները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
Առայժմ՝ 10 հազար դիմորդ
2009-05-27
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ, նախարարությունում գումարեց իր առաջին նիստըÖ‰ ԿԳ նախարարը կարևորեց առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված և հրապարակային կազմակերպումըÖ‰ «Հաշվի առնելով, որ քննական գործընթացները մշտապես արժանանում են մեր հասարակության ուշադրությանը, չափազանց կարևոր է հրապարակայնության և հանրության վստահության ապահովումը»,- ասաց նաÖ‰ ՀԸՀ պատասխանատու քարտուղար Ս.…
Ի գիտություն 2009 թվականի դիմորդների
2009-05-27
Հանրապետական ընդունող հանձնաժողովը 2009 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդներին հիշեցնում է, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է ս/թ հունիսի 1-ին, ժամը 1800-ին: ՀՀ պետական բուհերի ընդունող հանձնաժողովները շարունակելու են դիմորդների փաստաթղթերի ընդունումը նաև շաբաթ և կիրակի օրերին /մայիսի 30-ին և 31-ին/:
…
Քննությունների մեկնարկին մնաց վեց օր
2009-05-27
Ավարտական և միասնական քննությունների նախաշեմին Գնահատման և թեստավորման կենտրոնում այսօր տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը նշեց, որ ԳԹԿ-ն կատարել է նախորդ տարիների քննությունների ընթացքի և արդյունքների վերլուծություն և, ըստ այդմ, այս տարի փորձ է արվել շտկել արձանագրված բոլոր թերությունները: Մ. Մկրտչյանը…