Բողոքարկման արդյունքները հայտնի են

2009-06-15

Գնահատման և թեստավորման կենտրոնում բողոքարկման հանձնաժողովը հունիսի 13-ին կազմակերպել էր մասնագիտական քննարկում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի. միասնական քննության թեստի վերաբերյալ: Քննարկման էին դրվել ուղեցույցին և դպրոցական ծրագրին` թեստի բովանդակային  և կառուցվածքային համապատասխանության խնդիրը, ինչպես նաև Ա45, Բ79 և այլ առաջադրանքների պատասխանների հետ կապված հարցերը: Բողոքարկման հանձնաժողովը մասնագետների առաջարկները քննարկել և վերջնական որոշում  է կայացրել:

 Հանձնաժողովը եզրակացրել է, որ թեստը բովանդակային  և կառուցվածքային առումով համապատասխանում է ուղեցույցին և դպրոցական ծրագրին: Հանձնաժողովը որոշել է նաև Ա45 առաջադրանքում Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդին վերաբերող  լուծման տարբերակը ևս համարել ճիշտ, որի արդյունքում այդ ենթահարցը որպես ճիշտ պատասխան նշած դիմորդների գնահատականը կբարձրացվի 0.25 միավորով:  Մյուս առաջադրանքների վերաբերյալ առաջարկությունները մերժվել են` մասնագիտական առումով անվիճելի լինելու հիմնավորումով:
Մինչ հիմնական բողոքարկումը, հիմք ընդունելով «Մաթեմատիկա» առարկայի մասնագիտական խմբի առաջարկը, Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 14-ին տեղի է ունեցել բողոքարկման հանձնաժողովի նիստ, որի արդյունքում որոշում է կայացվել «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության 1, 2, 3, 4 թեստերի 59, 60, 61, 62 առաջադրանքները սխալ լուծած  կամ չլուծած շրջանավարտների արդյունքները համարել դրական:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։