Մրցութային միավորի մասին խոսելը դեռ վաղ է
2009-06-19
Հանրապետության 23 քննակենտրոնում այսօր կայացել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննություններըÖ‰ «Հայոց պատմության» քննությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 3572, «Քիմիայի» քննությանը՝ 1330 դիմորդÖ‰ Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր ԵՊՀ-ի քննական կենտրոն էր այցելել ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանըÖ‰ Նա ներկա գտնվեց քննության մեկնարկինÖ‰
Սահմանված ձևով՝ նախ շրջանավարտներին ներկայացվեց քննության ընթացակարգը, ապա թեստերը բացվեցին ու բաժանվեցինÖ‰ Քննությունը սկսվեց ճիշտ ժամանակինÖ‰ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, պատասխանելով քննակենտրոնի մոտ հավաքված ծնողների հարցերին, ասաց, որ դեռ վաղ է խոսել մրցութային միավորի շեմի մասինÖ‰ «Գիտեմ, որ այսօր շատերն են փորձում ինչ-ինչ հաշվարկներ կատարել, կանխատեսումներ անել՝ անցումային միավորների շեմն իմանալու համարÖ‰ Սակայն վստահեցնում եմ՝ քանի դեռ քննությունները շարունակվում են, որևէ մեկն այդ առումով հավաստի տեղեկություն չի կարող հաղորդելÖ‰ Անհրաժեշտ է մի փոքր էլ սպասել»,- նշեց Ա. ԱշոտյանըÖ‰
Ծնողները նաև անհանգստություն հայտնեցին լրացուցիչ քննությունների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ դրսևորումների կապակցությամբÖ‰ ԿԳ նախարարը վստահեցրեց, որ հաշվի առնելով նման մտահոգությունները՝ քննության այդ փուլում հետևողական կլինեն վերահսկողության առավել խստացման և գործընթացի թափանցիկության ապահովման հարցումÖ‰